Մադուրոն «կկանգնի արդարադատության առջև իր հանցագործությունների համար»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ


15:28 , 3 հունվար, 2026

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հայտարարել է, որ  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «կկանգնի արդարադատության առջև իր հանցագործությունների համար»։

Նշենք, որ ԱՄՆ-ն ռազմական հարձակում է իրականացրել Վենեսուելայի վրա։ 

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է լայնածավալ hարված Վենեսուելայի դեմ, Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալել են և դուրս բերել երկրից։