Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական


12:54 , 3 հունվար, 2026

Tert.am-ը գրում է․

Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։

«Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», - գրել է նա:

Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։

«ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։

Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։