Ալենի հայկական «նացիզմը»


13:57 , 2 հունվար, 2026
Ի պատասխան հարցին՝ եթե խաղաղություն է, ինչո՞ւ է Ադրբեջանն առաջ տանում «Արևմտյան Ադբեջանի» նարատիվը, Սևանն անվանում «Գյոյչա», «Զանգեզուրի միջանցքը» հռչակում իրենը՝ պահանջելով Հայաստանից պատշաճ պայմաններ ստեղծել՝ 300000 ադրբեջանցիների վերադարձը կազմակերպելու՝ այսպիսով զարգացնելով թշնամական հռետորաբանություն, Սիմոնյան Ալենը կոչ է արել ոչ միայն տեսնել նրանցը, այլև նշմարել մերը՝ արդարացված համարելով Բաքվի հռետորաբանությունն ու հակահայ քաղաքականությունը: Ըստ Ալենի՝ այն, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների սեղաններին դրված է ԼՂ դրոշը, ինքնին Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի արտահայտություն է: Բաքուն, ըստ Ալենի, ընդամենը փորձում է հավասարակշռել ու, կոպիտ ասած, տակ չմնալ: Ալենը, փաստորեն, որպես ագրեսիայի սկզբնական աղբյուր հռչակել է Հայաստանը մի դեպքում, երբ հայտնի է, թե ասենք ինչպես ծնունդ առավ Ղարաբաղյան շարժումը.ադբեջանական ագրեսիայի հետևանք էր այն, այլ ոչ թե հայկական ծավալապաշտության: Ալենը փորձել է հավասարեցնել ասիմետրիկ երևույթները, որպեսզի արդարացնի Նիկոլի՝ թրքամետ քաղաքականությունը: Նա չի ցանկանում արձանագրել, որ Բաքվի հակահայ քաղաքականությունը պետական մակարդակով մշակված, ռազմավարական ծրագիր է՝անկախ նրանից,թե ընդդիմադիրներն ինչ դրոշներ կդնեն իրենց սեղաններին: Մյուս կողմից՝ Ալենը փորձել է հավասարության նշան դնել հայաստանյան ընդդիմության ու Ադրբեջանի պետական ղեկավարության միջև՝ լեգիտիմացնելու Իլհամի ագրեսիվ քաղաքականությունը. նա հենց ընդդիմութանն է մեղավոր հռչակել՝ ակնարկելով, թե եթե վաղն ասենք անհետանան ԱԺ-ից Արցախի դրոշները, Իլհամը մեզ կարող է և սիրել: ՔՊ-ականը ջանացել է էժանագին ներքաղաքական դիվիդենտներ նաև հավաքել ու Նիկոլի դեմքը փրկել: Ինչ վերաբերում է Ալենի հայտարարությունների պրակտիկ կողմին, ապա արձանագրենք, որ նա այս ամենով հարված է հասցնում Հայաստանի միջազգային, բանակցային դիրքերին՝ լեգիտիմացնելով Բաքվի հետագա հակահայ գործողությւոննեը: Այսինք ոչ միայն արդարացրել է նախկինում եղածն ու կատարվողը, այլև ապագայում իրագործվելիք հակահայ քաղաքականությունը, ինչը թերևս ազդանշան է՝ այն ուժերին,որոնց համար տարածաշրջանում Ադրբեջանի հեգեմոնիան կենսական հարց է: Ցավոք, ՔՊ-ում դեռ չեն հասկացել, որ եթե Հայաստանը կամ հայ ժողովուրդը հրաժարվի էլ իր օրինական իրավունքների պաշտպանությունից, մեկ է՝ Ադրբեջանը հետ չի կանգնելու իր պահանջներից. թուրքերի՝ մեր հանդեպ վարած քաղաքակնության բնույթը երբեք պայմանավորված չի եղել հայկական կողմի կեցվածքից ոչ մի ժամանակաշրջանում, իսկ այժ՝առավել ևս: