Կա պшտերազմի կուսակցություն, և կա խաղաղության կուսակցություն․ մենք հավատում ենք խաղաղությանը․ Ալեն Սիմոնյան


00:45 , 31 դեկտեմբեր, 2025

Մենք ունենք չլուծված հարցեր՝ գերիների, անհետ կորածների հարցերը, բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կունենանք։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կա պատերազմի կուսակցություն, և կա խաղաղության կուսակցություն, մենք հավատում ենք խաղաղությանը, և կան մարդիկ, որոնք ասում են՝ մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն, երբ հարցնում ես՝ ինչ նկատի ունի, սկսում է դեմագոգյայի ու փիլիսոփայության ժանր, որից բովանդակային որևէ բան չես կարողանում հասկանալ»,-ասել է նա։