12:50 , 30 դեկտեմբեր, 2025
Հայտարարելով, թե իմպիչմենտի գործընթացը Նիկոլին հեռացնելու մասին չէր՝ Մուրազի Բորիկը, պարզվում է, դեռ չի հասկացել, թե ինչպես կարելի էր ՔՊ-ականերին ճնշել, բացի դա, ըստ Բորիկի, այն, որ ՔՊ-ականները Նիկոլին հավասար կերպով որակվում են՝ դավաճաններ, փակում է նրանց հետ ընդդեմ Նիկոլի համագործակցության դուռը:
Հարց՝ իսկ ինչի՞ մասին էր իմպիչմենտի նախաձեռնությունը, եթե հայտնի է, որ Սահմանադրական իմպիչմենտի ինստիտուտը, ըստ էության, նախատեսված է հենց ղեկավարին պաշտոնից հեռացնելու համար։ Ո՞րն էր իմաստը՝ գործընթաց նախաձեռնելու կամ դրա համար պայքարելու, եթե ի սկզբանե նպատակ չկար՝ Հակոբյան Աննային իրական իշխանությունից զրկելու: «Վոի՞նն» է Բորիկին նման «ատմասկա» հուշել՝արդարացնելու իր կողմից նախաձեռնությունը երկար ժամանակ բոյկոտելու փաստը:
Մյուս կողմից՝ ՔՊ-ականներին ճնշելու վերաբերյալ Բորիկի հարցը ևս իր պատասխանն ունի. պրակտիկորեն ճնշումը կարող էր ու պետք է լիներ այլ ինստիտուցիոնալ՝ հանրային կարծիք, ընտրազանգվածի ճնշում, միջազգային գործընկերների ազդակներ և այլն։ Ձգձգելով պրոցեսը՝ «վոինը» օգնեց Նիկոլին, որպեսզի այս ամենը տեղի չունենա. պետք էր համախմբվել ու փողոց գեներացնել, հայտարարել իմպիչմենտը որպես ընդդիմության միակ ու միասնական նպատակ, առաջ շարժվել: Այդ դեպքում նույնիսկ կոմպրոմատները Նիկոլին չէին օգնելու՝ իր թևի տակ ՔՊ-ականներին պահելու հարցում: Ընդ որում՝ եթե գրագետ քայլերի դեպքում հաջողվեր կոնսոլիդացնել հանրության ընդդիմադիր շերտի գոնե մի մասին, ապա անկախ նրանից, թե որպես ինչ էին ՔՊ-ականները որակվում, նրանք իրենք էին փորձելու կամուրջներ կառուցել ու հարկ եղած դեքում նաև Նիկոլին «տալ փուռը»՝ ինքնամաքրվելու ու ԱԱԾ մեկուսարանից խուսափելու համար:
Քաղաքականության մեջ ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է, ու «վոինի» ամենամեծ հանցանքն այն է, որ նա ընդդիմությանը զրկեց այդ կարևոր ռեսուրսից՝ սեփական խնամու գործերն առաջ գցելու համար…