Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար


23:14 , 29 դեկտեմբեր, 2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար»,- նշված է հաղորդագրությունում։