«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք. ՆԳՆ


20:59 , 29 դեկտեմբեր, 2025

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված «դրիֆթ»։

Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով «դրիֆթ» էր անում մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։

Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։