Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն». Նարեկ Կարապետյան


17:12 , 29 դեկտեմբեր, 2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Սարավան-«Ջանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։

Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկի, Անիի, Գավառի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։