Պետք է մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ, մետրոյի Աջափնյակի կայարանի մասով կունենանք կառավարության հատուկ որոշում. Ավինյան (Video)


11:16 , 29 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Խցանումների կառավարման տեսանկյունից մենք պետք է մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ: Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, նոր գնվող 45 տրոլեյբուսները, 250 ավտոբուսների գնումը՝ որն իրականացվելու է 2 տարի հետո: Կարծում եմ՝ 3-5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ամբողջական շարժակազմ ու ընթացքի մեջ գտնվող Աջափնյակի կայարանի շինարարություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: