Մերկասառույց, բուք․ իրավիճակը ճանապարհներին


10:56 , 29 դեկտեմբեր, 2025
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի, Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։