17:40 , 5 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգին վարձակալության չեն տրվի: Այսօր Ջերմուկում կայացած ճեպազրույցի ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հավաստեց, որ հարցը փակված է:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե քննարկվում է Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող ինչ–որ համաձայնագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզի 50 000 հա արոտավայր վարձակալությամբ (մեկ հա-ը՝ $25-ով) տրամադրել Իրանի Արևելյան Ադրբեջան (Արևելյան Ատրպատական) նահանգին 5-10 տարի ժամկետով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ