Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը տապալել է էլեկտրասյունը, հայտնվել երթևեկելի գոտում


18:56 , 27 դեկտեմբեր, 2025

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։