Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով


16:12 , 27 դեկտեմբեր, 2025

Ճապոնիայում մերկասառույցը դարձել է 67 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ։ Այս մասին հայտնում է Jiji press-ը։

Վթարի հետևանքով 2 անձ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։

Ավտովթարը տեղի է ունեցել Մինակամի բնակավայրում, մեքենաների բախման արդյունքում սկսվել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է 20 մեքենա։