16:58 , 5 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է երկարատև դադարից հետո իր վերադարձը խաղադաշտ:
«Չէր կարելի շտապել վերադառնալ խաղադաշտ, քանի որ վիրահատությունը բավականին բարդ էր: Երկար ժամանակ վերականգնվել եմ: Դեռ պատրաստ չեմ հարյուր տոկոսով, քանի որ ընդամենը մեկ խաղ եմ անցկացրել:
Երբ դու ընդամենը 20 տարեկան ես, հեռուստացույցով խաղերի ընթացքին հետևելը հեշտ չէ, քանի որ խաղալու ցանկությունը շատ մեծ է:
Երջանիկ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ և պատրաստ եմ պայքարել մեկնարկային կազմում տեղի համար: Ծունկս այլևս չի անհանգստացնում»,- հայտարարել է Վարանը: