19:34 , 26 դեկտեմբեր, 2025Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելիության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։