Սիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnր


16:13 , 26 դեկտեմբեր, 2025

Սիրիայի Հոմս քաղաքում անհայտ զինյալը պայթյուն է իրականացրել շիա Իմամ Ալի մզկիթում, հաղորդել է SANA-ն։

Սիրիայում շիաների Իմամ Ալի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 21 մարդ։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը կարող է տեղի ունեցած լինել մահապարտ ահաբեկչի կամ այնտեղ տեղադրված պայթուցիկների պատճառով։