Վրաստանում ձերբակալվել է նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան


22:07 , 25 դեկտեմբեր, 2025

Վրաստանում ձերբակալվել է նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնի բողոքի ակցիայի կազմակերպման պատճառով։

Նրա կինը՝ Աննա Նադարեիշվիլին, նույնպես ձերբակալվել է գործի շրջանակներում, սակայն այս փուլում նա ազատ է արձակվել։

Հաստատվել է, որ Ախալայան վերոնշյալ միջոցառումները ղեկավարել է առցանց հավելվածի միջոցով և եղել է գլխավոր կազմակերպիչը։