16:05 , 5 հոկտեմբեր, 2013Ես հիվանդ եմ
Ես այլևս չեմ ծխում,
Ես այլևս չեմ խմում,
Ես նույնիսկ պատմություն չունեմ,
Ես կեղտոտ եմ առանց քեզ,
Ես տգեղ եմ առանց քեզ,
Ինչպես որբանոցի մի որբ
Այլևս ցանկություն չունեմ
Իմ կյանքն ապրելու
Կյանքս դադարում է,
երբ դու հեռանում ես
Այլևս կյանք չունեմ
Նույնիսկ մահճակալս
Դառնում է կայարանի կառամատույց,
Երբ դու գնում ես
Ես հիվանդ եմ,
ամբողջովին հիվանդ եմ,
Ինչպես, երբ մայրս դուրս էր գալիս երեկոները
Թողնելով ինձ միայնակ անելանելիությանս հետ
Երբեք չգիտեմ երբես գալիս
Երբեք չգիտեմ ուր ես գնում
Շուտով կլրանա երկու տարին,
Ինչ դու թքած ունես…
Ինչպես ժայռից,
Ինչպես մեղքից
Կարխված եմ քեզանից
Հոգնել եմ, հյուծվել եմ
Ձև անելով, թե երջանիկ եմ,
Երբ նրանք այստեղ են
Խմում եմ բոլոր գիշերները,
և բոլոր վիսկիները
Ինձ համար նույն համն ունեն
Եվ բոլոր նավերը
Կրում են քո դրոշը
Չգիտեմ այլևս ուր գնալ,
դու ամենուրեք ես
Ես հիվանդ եմ,
Կատարյալ հիվանդ եմ,
Դու ինձ զրկեցիր բոլոր երգերիցս
Դատարկեցիր բոլոր բառերս
Մինչդեռ ես տաղանդ ունեի
Նախքան քեզ հանդիպելը
Այս սերն ինձ սպանում է,
Եթե այսպես շարունակվի,
Ունայնության մեջ կմահանամ
Ռադիոյիս կողքին
Ինչպես հիմար երեխա՝
Լսելով իմ իսկ երգող ձայնը
Ես հիվանդ եմ
Լիովին հիվանդ եմ
Ես հիվանդ եմ,
Ամբողջովին հիվանդ եմ
Ինչպես, երբ մայրս դուրս էր գալիս երեկոները
Թողնելով ինձ միայնակ անելանելիությանս հետ
Ես հիվանդ եմ
Այո, հիվանդ եմ
Դու ինձ զրկեցիր իմ բոլոր երգերից
Դու դատարկեցիր բառերս բոլոր
Եվ սիրտս ամբողջովին հիվանդ
Դու , բարիկադներոշի հետևում
Լսո՞ւմ ես, ես հիվանդ եմ…
Թարգմանությունը` Իզաբելլա Աբգարյանի