Ռուբինյան Ռուբոն փաստացի հավասարության նշան է դրել Իլհամի ու Պուտինի միջև


13:31 , 25 դեկտեմբեր, 2025
Հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս կբացատրեք, որ ՌԴ-ին ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար մեղադրող ՔՊ-ական իշխանության ղեկավարը ջերմ հանդիպում է ունենում Պուտինի հետ, գովաբանում հայ-ռուսական հարաբերություններն այն դեպքում, երբ նույն Սիմոնյան Ալենը հայտարարում է, թե Մոսկվան Երևանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, «Թուրքիայի հետ ոչ մի կապ չունեցող» «Լամա Ռուբոն» համեմատական զուգահեռներ է անցկացրել նախկին նախագահների՝ Ադրբեջանի ղեկավարների հետ անցյալում ունեցած հանդիպումների ու Նիկոլ-Պուտին վերջին հանդիպման միջև՝ ցույց տալու, թե իրենց հայտարարածը չի հակասում տեղի ունեցողի հետ:

Ռուբոն, ինչպես ինքն է խոստովանել, սովորել է Մեծ Բրիտանիայում ու Լեհաստանում՝ երկրներ, որոնք աչքի են ընկնում իրենց ընդգծված հակառուսականությամբ: Յուր ուսումնառության շրջանո՞ւմ է Ռուբոն սովորել նման «գեղեցիկ» համեմատություններով միջազգային հարաբերություների տրամաբանությունը պարզաբանել, թե՞, այնուամենայնիվ, Թուրքիայում անցկացրած հետազոտական աշխատանքներն են նրա վրա նման ազդեցություն գործել…

Իսկապես շատ լուրջ հակասության մեջ է հայտնվել Նիկոլը. մի կողմից՝ հայտարարում են՝ ՌԴ-ն է մեր վզին թոկ գցողն ու ստրկացնողը, որից ազատվելու համար նախ Արցախից պետք էր ազատվել, մյուս կողմից՝ Պուտինին տեսնելիս Նիկոլը շարունակում է կմկմալ ու հորթի հայացքով նրա աչքերի մեջ նայել: Ինչպե՞ս հասկանանք այս ակնհայտ դիսոնանսը:

Ամեն ինչ միանգամայն բացատրելի է. Նիկոլը «իզմեր» չունի, իսկ դա նշանակում է, որ կոնկրետ իրավիճակից է կախված այն հարցը, թե որ երկրին Սիմոնյան Ալենն ինչպես կպիտակավորի: Կզգա՞ն, որ ՌԴ-ից իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնում, կգովաբանեն, կզգա՞ն հակառակը, կճղճղան ու կփնովեն: Մանր ժուլիկներ չեն՞…