23:05 , 24 դեկտեմբեր, 2025ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները՝ խոսելով նաև Ադրբեջանի և Հայաստանի մասին։
Նա ընդգծել է, որ պատերազմը 2 կողմերի միջև կարող էր սարսափելի լինել, բայց ԱՄՆ-ն լուծել է հակամարտությունը։
«Այս ընթացքում հաջողվել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, հասնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի մինչեւ 5 տոկոսի ավելացմանը, արտաքին օգնության բարեփոխում իրականացնել եւ ուժեղացնել վերահսկողությունը սահմաններին: ԱՄՆ նախագահը կատարել է անվտանգության ոլորտում առանցքային խոստումներ։ Լավագույնը դեռ առջևում է»,-նշել է Ռուբիոն։