Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Citroën»-ը և «Opel Astra»-ն
21:37 , 24 դեկտեմբեր, 2025
Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են 67-ամյա Նիկոլայ Շ․-ի վարած «Citroën» մակնիշի և 31-ամյա Աշոտ Ղ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։