14:41 , 24 դեկտեմբեր, 2025Factor.am-ը գրում է.
Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։
Factor.am-ը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։ Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։
Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։
Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։