Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս․ Նիկոլ Փաշինյան


21:57 , 23 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է հայ ժողովրդի պատմության դասերից: 

Ըստ Փաշինյանի՝ հայ ժողովրդի պատմությունը վիրտուալ խոսակցության մեջ ասում է՝ չկրկնել իրեն:

«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանն ինձ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, ՀՀ-ն մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,-ասել է վարչապետը: