20:57 , 23 դեկտեմբեր, 2025Հալեպում բախումների հետևանքով հայ կնոջ տուն է վնասվել, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին»,-նշեց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայում հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։