Ի՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը


14:30 , 23 դեկտեմբեր, 2025
Հանրային խորհուրդը, որը Նիկոլը վերաստեղծեց ոչ հեռու անցյալում՝ սեփական նպատակներին ծառայեցնելու, նրա հետ միասին այցելել էր Կիրանց, հանիդպել Պապիկյան Սուրիկին, մտել ՊՆ կանանց գումարտակ: Հայտարարվել է, որ Հանրային խորհուրդը սերտ շփումների մեջ է մտնելու նաև մյուս ուժայինների հետ՝ հետևելու կատարվող բարեփոխումներին:

Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է կոչված լինի՝ հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահությունը մեծացնելու և այլն: Բայց ի՞նչ է կատավոմ Նիկոլի Հանրային խորհրդում, որտեղ մեկտեղված են ոռմտնոցիի մեջ վարժված պատեհապաշտներ, որոնց ծպտունն իսկ չի լսվել այս 8 ամսում: Նիկոլն ի՞նչ է մտքին դրել:

Իրականում սա փորձ է՝ ուժային կառույցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեծացման տպավորություն թողնելու, սակայն իրականում այն ծառայում է իշխանության օրակարգին. Նիկոլը փորձելու է ընտրություններին ընդառաջ ամրապնդել իր վերսհկողությունն այն մարմինների նկատմամբ, որոնց բարեհաճությունից է կախված ՔՊ-ի իշխանությունը: Բացի դա՝ Նիկոլը փորձում է լեգիտմացնել այն «բարեփոխումները», որոնց պատճառով փլուզվում են պետական ինստիտուտներն ու խայտառակվում ուժայինները, ինչպես նաև ջանում է ցույց տալ, թե ինքը չէ այն միակ առանցքը, որի շուրջ պտտվում են բոլոր պետական մարմինները. իբր ոչ թե բռնապետություն է, այլ ժողովրդավարություն մեր երկրում: Մինչդեռ ներկայիս հանրային խորհրդի կազմն ու կառուցվածքը բավական է՝ արձանագրելու, որ այն ընդամենը Նիկոլին ծառայող «լրտեսական» կառույց է՝ ՔՊ-ի ուղիղ աղիում տեղավորված. իրական արգասիք ակնկալել մի կառույցից, որտեղ մեկտեղված են ադրբեջանական օրակարգի տակ մտած քաղաքական ուժին հնազանդ մարդիկ, ուղղակի հիմարություն է: