Հայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը


10:26 , 23 դեկտեմբեր, 2025

Հայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ։

Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։

Ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը։