Ովքե՞ր են ներկայացնում Հայաստանի բիզնես միջավայրը՝ ըստ Գրիգորյան Մհերի


15:11 , 22 դեկտեմբեր, 2025
Գրիգորյան Մհերը, որ շատ է ոգևորվել ադրբեջանական նավթամթերքի՝ Հայաստան մուտքով, հայտարարել է, թե տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ թե՛ հայկական, թե՛ արդբեջանական բիզնեսը վստահում են միմյանց ու հավատում խաղաղությանը, քանի որ հակառակ դեպքում կոմերցիոն գործարք չէր լինի: Նա պնդել է, թե սա վկայում է այն մասին, որ բացի պետական մարմիններից ու քաղաքական գործիչներից խաղաղության օրակարգին հավատում է նաև բիզնես միջավայրը:

Ո՞ր բիզնես միջավայրն է հավատում չեղած խաղաղությանը, եթե չհաշվենք այն փաստը, որ միայն Նիկոլի թիմը ներկայացնող քաղաքական գործիչներն են, որ հավատում են խաղաղությանը: Թերևս միայն «Լֆիկը» ու Գռզոն. առաջինը ներգրավված էր կոմբիկերի ներկրման գործում, երկրորդը՝ բենզինի: Բայց մի՞թե այս երկուսն են միայն Հայաստանի բիզնես միջավայրը ներկայացնում, իսկ մյուս գործարարնե՞րը, միջիններն ու փոքրե՞րը, թե՞ Նիկոլի համար կարևորն այս երկուսն են. Աննայի սրտի օլիգարխներն են: Կա՞ այսօր մի նորմալ գործարար, որը կարող է հանդգնել թեկուզ հետագայում Ադրբեւջանի տարածքով ասենք ինչ-որ բան արտահանել: Եթե արտահանվի էլ ինչ-որ բան, ապա արտահանողներն էլ են լինելու Նիկոլի մտերիմ օլիգարխները, ներմուծողներն էլ: Այսինքն՝ այս ողջ թեման Նիկոլն իրենով է արել, և քանի որ նրա իշխանության պահպանումը Ադրբեջանի կենսական շահերից է բխում, ուստի ՔՊ-ին մոտ կանգնածները դեռևս խնդիրների չեն բախվի Ադրբեջանում: Հետագայում թեմային կարող են կցել նաև «վոինին». Կառավարության կողմից բավական սիրված գործարար է նրա խնամին…

Ինչ վերաբերում է ադրբեջանցի գործարարներին, ապա նրանք Հայաստանի հետ շփվում են տիրոջ կարգավիճակում. Նիկոլը Հայաստանն ադրբեջանական հող է դարձնում, որտեղ այդ սեգմենտը հայտնվելու է բացարձակ «ասիչի» դերում: