12:11 , 22 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց հետազոտոթյուն իրականացնել՝ համեմատական տանելու համար նախկինի հետ: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: