Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»


20:13 , 20 դեկտեմբեր, 2025

Hraparak.am-ը գրում է.

ՔՊ-ի սպասարկու տիրադավ նախկին հոգևորականները հիասթափված են հինգշաբթի օրը Մայր Աթոռում իրենց ֆիասկոյից։ 

Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել  ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․

 «Այսօր հասկացա, որ պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական, կամ հանգիստ ու ապահով տեղերում են միայն երևում,  «սուր իրավիճակներում» կամ հիվանդ են, կամ զբաղված։ Հենց տենց»։

Ռոբերտ Աղազարյանը Աննա Հակոբյանին համեմատել էր Տիրամոր հետ, իսկ սոցցանցի իր էջի գլխավոր նկար է ընտրել ՔՊ-ի լոգոն։