Արագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած


18:46 , 20 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնիկային։ 

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։