Ուկրաինան 90 միլիարդ եվրոn կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ Զելենսկի


18:52 , 20 դեկտեմբեր, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կվերադարձնի 2026-2027 թվականների համար նախատեսված Եվրամիության 90 միլիարդ եվրո վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի համապատասխան փոխհատուցումը։

Նա այս հայտարարությունն արել է Կիևում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ստացել ենք 90 միլիարդ եվրո 2026-2027 թվականների համար։ Եվ դուք գիտեք, որ մենք ակնկալում ենք օգտագործել ռուսական բոլոր 210 միլիարդ եվրո ակտիվները։ Եվ մենք հասկանում ենք, որ Ուկրաինան կվերադարձնի այդ 90 միլիարդ եվրո անտոկոս վարկերը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի համապատասխան փոխհատուցումը Ուկրաինային», - ասել է Զելենսկին։