Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ


17:11 , 20 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, Ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Արտակ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 48-ամյա Մացակ Չ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, որոնցից վերջինը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։