10:26 , 20 դեկտեմբեր, 2025Երբ հայտարարվեց, որ ՔՊ-ի պատգամավորության թեկնածուները պետք է 500 հազար դրամ վճարեն, իսկ ՔՊ-ի անդամ չհանդիսացողները՝ մեկուկես միլիոն, անկուսակցական պատգամավորները դիմեցին՝ ՔՊ-ին անդամակցելու։
Չնայած մոտ մեկ ամիս է, որ Բաբկեն Թունյանն ու նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «Քաղպայմանագրին» անդամակցելու դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դիմումը դեռեւս չեն քննել: Թե ինչու են Փաշինյանն ու ՔՊ վարչությունը ձգում գործող պատգամավորների՝ կուսակցության շարքերն անցնելու դիմումի քննությունը, պատգամավորները տեղեկություն չունեն։ Նախօրեին Թունյանին հարցրինք` ո՞րն է իր դիմումը չքննելու պատճառը։ Ասաց, որ տեղեկություն չունի, ավելին չմանրամասնեց: Սերգեյ Բագրատյանն էլ վստահեցրեց, որ որեւէ խնդիր չկա` նոյեմբերի վերջերին Գագիկ Մելքոնյանի հետ իրեն ու Թունյանին էլ էին կանչել վարչություն՝ իրենց դիմումները քննելու, սակայն իրենք՝ երկուսով, գործուղման էին: