Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրшերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց


19:41 , 19 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Եղիշե Չարենց փողոցում 43-ամյա Գրիգոր Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարո Ժ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։