Հայաստանի ազգային հերոս - Ջիվան Աբրահամյան


14:11 , 5 հոկտեմբեր, 2013

 

Ջիվան Աբրահամյան (1961 - 1991) ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու)։
Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։