ԵՄ-ն որոշել է զորքեր տեղակայել ամբողջ Եվրոպայում


22:56 , 17 դեկտեմբեր, 2025

Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդարանի անդամները աջակցել են Եվրամիության կազմում այսպես կոչված «ռազմական Շենգեն» ստեղծելու գաղափարին՝ «Ռուսաստանից եկող պոտենցիալ սպառնալիքից» պաշտպանվելու համար։ Նրանք այս մասին բանաձև են ընդունել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը։

Բանաձևում խորհրդարանի անդամները կոչ են արել վերացնել ներքին սահմանները ԵՄ-ի ներսում զորքերի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար։

«Դեռևս գոյություն ունեն զգալի վարչական, ֆինանսական և ենթակառուցվածքային խոչընդոտներ, այդ իսկ պատճառով ռազմական տեխնիկայի տեղափոխումը ԵՄ տարածքով երբեմն կարող է տևել մեկ ամսից ավելի», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։