Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար


18:37 , 17 դեկտեմբեր, 2025

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։

Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։ Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի  և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ  խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են  համապատասխանաբար 2,75 կգ, փաստացի շեղումը՝ 0,25 կգ (8.33%), և 2,70 կգ, փաստացի շեղումը՝ 0,30 կգ (10%) այն դեպքում, երբ թույլատրելի շեղումը կազմում է 0,03 կգ (1%)։