Շիրակի մարզպետարանից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին լուրը


15:08 , 17 դեկտեմբեր, 2025

Տեղեկություններ են տարածվում, որ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։

24News-ը կապ հաստատեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմ՝ ճշտելու տեղեկությունը։

Մեր զրուցակիցը, ով ներկայացավ որպես Շիրակի մարզպետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ասաց, որ ոչ կարող է հերքել, ոչ էլ հաստատել լուրը, ապա հորդորեց վարչապետի որոշումների մեջ փնտրել նման տեղեկատվություն։
Ճշտող հարցին՝ արդյոք մարզպետն այս պահին աշխատանքի՞ է, պաշտոնյան պատասխանեց․ «Այսօր չեմ տեսել»։