12:55 , 17 դեկտեմբեր, 2025Դեկտեմբերի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նազարբեկյան թաղամասից և Շինարարների փողոցից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերվել Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Վլադիմիր Ա․-ն, 32-ամյա Ռազմիկ Բ․-ն՝ իր կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Խ․-ն, 46-ամյա Արթուր Բ․-ն, 36-ամյա Գևորգ Ա․-ն, 28-ամյա Հովհաննես Մ․-ն, 29-ամյա Արտակ Ս․-ն, 42-ամյա Արտյոմ Ա․-ն, 42-ամյա Սուրեն Խ․-ն և 30-ամյա Արամ Ա․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ բերման ենթարկվածները դեկտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 3/1 հասցեի մոտ հասարակության նկատմամբ անհարգալից բացահայտ արհամարական վերաբերմունք են ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով, մարդկանց անդորրը խախտելով, հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչնդոտելով։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանք քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով բերման ենթարկվածներից Վլադիմիր Ա․-ն աշխատում է «Ռեյ Էներջի» ՍՊԸ-ում, որպես վաճառքի պատասխանատու։