Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանի վրա


13:06 , 5 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիան սկսել է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանակից շրջաններում` այնտեղից ներգաղթյալների հոսքը կանխելու համար, հաղորդում է CNN Turk-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` պատը կունենա երկու մետր բարձրություն:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման թուրքական վարչության ղեկավար Ֆուատ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի:

Նրա խոսքերով` ավելի քան 181 հազար մարդ բնակվում է ճամբարներում, որոնք ստեղծվել են Թուրքիայի կառավարության կողմից սիրիացի փախստականների համար: Ավելի քան 100 հազար սիրիացի բնակվում է ճամբարներից դուրս` Թուրքիայի սահմանակից մարզերում: