13:00 , 5 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
YouTube օգտատեր EmperorTigerstar –ը 7–րոպեանոց հոլովակի միջոցով արտացոլել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքը՝ սկսած սեպտեբերի 1-ից, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, վերջացած 1945 թ. մայիսով։
Տեսանյութում արտացոլվում է միայն ռազմաճակատի տեղաշարժը։ Ստեղծողը նշում է, որ չի կարողացել քարտեզում նշել պարտիզանական գործողությունները, քանի որ չի կարողացել բավականաչափ տեղեկություն հայթայթել։