09:26 , 15 դեկտեմբեր, 2025Hetq.am-ը գրում է.
Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել։ Այս մասին գրում է Հետքը։
Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։
Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ.-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին` 852:
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: