Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»


23:24 , 13 դեկտեմբեր, 2025

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն։

Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում` Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը` ժամը 01:00-ն։