Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի
21:24 , 13 դեկտեմբեր, 2025
Դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ փրկրարաները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։