19:10 , 13 դեկտեմբեր, 2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է Belta-ն։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում և նրա խնդրանքով՝ Բելառուսի Հանրապետության կալիումի արդյունաբերության դեմ անօրինական պատժամիջոցների վերացման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։