Ռուսական ինքնաթիռներում կարող է ինտերնետ հայտնվել


13:12 , 13 դեկտեմբեր, 2025

Ռոսավիացիան արտադրողների հետ քննարկում է ռուսական օդանավերը հատուկ տերմինալներով հագեցնելու հարցը՝ ուղևորներին թռիչքի ժամանակ ինտերնետ ծառայություն մատուցելու համար։ Այս մասին TASS-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Յադրովը։

«Սա կարևոր և հետաքրքիր խնդիր է, որը ներկայումս լուծում է Բյուրո 1440-ը։ Արդյունքում, ցածր ուղեծրով արբանյակի արձակման նախագծի շրջանակներում, մենք համագործակցում ենք ռուս արտադրողների հետ՝ ինքնաթիռները մասնագիտացված տերմինալներով հագեցնելու համար, որոնք, ի վերջո, թույլ կտան ուղևորներին օգտվել ինտերնետային ծառայություններից ինքնաթիռում», – ասել է նա։

Յադրովի խոսքով՝ «Ռոսավիացիա»-ն վերահսկում է նախագիծը հավաստագրման ընթացակարգերի առումով, քանի որ տերմինալը պետք է համապատասխանի որոշակի պահանջների։

«Այս առումով, փոփոխությունները կարող են ազդել ինքնաթիռի նախագծման վրա», – պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։

Պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք ինտերնետը պետք է անվճար լինի ինքնաթիռում, Յադրովն ասել է, որ անհրաժեշտ է «հաշվի առնել առևտուրը»։