Այս իրավիճակը հաստատում է մեր մտահոգությունները․ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաստատել է թուրքական նավի վրա հшրձшկման մասին լուրը


00:19 , 13 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է թուրքական նավի վրա հարձակման մասին լուրը։

Չեռնոմորսկի նավահանգստում հարձակման ժամանակ վնասվել է թուրքական ընկերությանը պատկանող նավ, անձնակազմը տարհանվել է, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս իրավիճակը հաստատում է մեր մտահոգությունները՝ պատերազմի Սև ծովում տարածման վերաբերյալ, ինչպես նաև ծովային անվտանգության և նավարկության ազատության համատեքստում», - ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի անդամները տարհանվել են, և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան։