Ռուսաստանի զինվшծ nւժերը հшրվածել են թուրքական նավի


22:35 , 12 դեկտեմբեր, 2025
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են թուրքական նավի՝ Չեռնոմորսկի նավահանգստում, հայտարարել է Զելենսկին։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսները ոչ միայն լուրջ չեն վերաբերվում բանակցություններին, այլև շարունակում են իրենց պատերազմը՝ Ուկրաինայում բնականոն կյանքը ոչնչացնելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նավը պատկանում է թուրքական Cenk RoRo ընկերությանը։ Հայտնի չէ, թե ինչ էր տեղափոխում այն։