Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան


17:26 , 12 դեկտեմբեր, 2025

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։

Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե 2024թ, թե 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,- նշելէ  նա: