Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան


16:12 , 12 դեկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։

Ավելի ուշ սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե «Քրեակատարողական բժշկական կենտրոն»-ն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը։

Aysor.am-ը Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից հետաքրքրվել է, թե ե՞րբ է իրականացվելու վիրահատությունը։

Պաշտպանն ասել է, որ որոշակի տեխնիկական հարցեր կան, դրանք կարգավորելուց հետո արդեն ՔԿՀ-ից կիրականացվի սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն։

«Երկուշաբթի օրը Վերաննքիչ քրեական դատարանում դատական նիստ կա, իր դատավճռի դեմ մեր բողոքի քննությունն է։ Այս բոլոր հարցերից հետո արդեն պարզ կլինի, թե երբ է տեղափոխվելու սրբազանը»,-ասել է փաստաբանը։